Մայիսի 4-ին Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում կանցնի ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Մայիսի 4-ին Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում կանցնի ԵԱՀԿ հերթական դիտարկումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն մայիսի 4-ին տեղի կունենա Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումը Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ԼՂՀ ԱԳՆ-ում, ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովը, Մարիուս Պուոդզիունասը և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Ալեքսանդր Նեպոկրիտիխը:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգող Իմրե Պալատինուսը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Հերդիչը և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Մայքլ Օ'Քոննորը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---