Արմեն Աղայան. Լևոն Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում նախագահ դառնալ![]() 3 մայիսի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն իշխանության գալը չէ, գտնում է քաղաքագետ Արմեն Աղայանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այն մարդը, որն ուզում է իշխանության գլուխ գալ, չի վանի իրենից մյուս ընդդիմադիր ուժերին, ինչպես դա արեց Լևոն Տեր-Պետրոսյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և ՀԱԿ-ի որոշ անդամների հարցում: Ըստ Աղայանի, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակն էր 1996 ու 1998թթ. խախտված իր հեղինակության վերականգնումը: Նա հավելել է, որ այժմ ՀԱԿ առաջնորդը ցանկանում է ինչ-որ տեսանելի հաջողությունների հասնել, ներկայացնելու համար դա որպես իր հաղթանակն ու դուրս գալ քաղաքական գործընթացից: Աղայանը նշել է նաև, որ «քաղաքական գործընթացի մեջ ավելի հեշտ է մտնել, քան դուրս գալ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |