Freedom House-ը ներառել է Հայաստանը «ոչ ազատ ԶԼՄ-ներ» ունեցող երկրների ցուցակում![]() 3 մայիսի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Մամուլի ազատության համաշխարհային օրը Freedom House համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է 2010-ի ողջ աշխարհի ազատ ԶԼՄ-ների վարկանիշը: Վարկանիշում Հայաստանը 65 միավորով զբաղեցնում է 146-րդ տեղը «ոչ ազատ ԶԼՄ» նշումով: Նույն ցուցանիշը Եգիպտոսն ունի: Վարկանիշի համաձայն, Վրաստանը հավաքել է 55 միավոր և մնում է «մասնակի ազատ ԶԼՄ-ներ» ունեցող երկրների շարքում` զբաղեցնելով 118-րդ տեղը: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, նա հավաքել է 79 միավոր և 171-րդ տեղում է Եթովպիայի, Սուդանի և Տաջիկստանի հետ միասին: Ռուսաստանը 81-րդ տեղում է Կոնգոյի, Գամբիայի և Զիմբաբվեի հետ միասին: Վարկանիշի առաջատարների եռյակը. Ֆինլանդիա, Նորվեգիա և Շվեդիա, երկրներ, որտեղ ԶԼՄ-ները ճանաչվել են ազատ: Վարկանիշը եզրափակում է Հյուսիսային Կորեան: 2011-ին ԱՊՀ երկրների շարքում հաջողվել է առաջին տեղը դուրս գալ Մոլդովային (118-րդ տեղ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |