Արմեն Աղայանը կարծում է, որ «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն քիչ շանսեր ունեն ապագա խորհրդարան մտնելու համար![]() 3 մայիսի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Արմեն Աղայանը կասկած է հայտնել «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցությունների` ապագա խորհրդարան մտնելու շանսերի վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, եթե հիմա ընտրություններ տեղի ունենան, ապա «Ժառանգությունը» կհավաքի ձայների 6-7 տոկոսը, Դաշնակցությունը 1-2 տոկոս ավել, բայց հաշվի առնելով ընտրակեղծիքները, դա հազիվ թե նրանց բավականացնի ԱԺ մտնելու համար: Նա նշել է, որ այդ քաղաքական ուժերը պետք է լրջորեն մտածեն և քայլեր ձեռնարկեն իրենց վարկանիշը ժողովրդի մեջ բարձրացնելու համար: Միաժամանակ, քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ ապագա խորհրդարան կմտնեն իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները, ինչպես նաև ՀԱԿ-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |