Թուրքերն ամենից քիչ հայերին են սիրում, հետո հրեաներին ու հույներին

PanARMENIAN.Net - Տնտեսական ու հասարակական հետազոտությունների հիմնադրամի (SETA) անցկացրած հարցման արդյունքներով Թուրքիայի բնակչության շուրջ 73,9 տոկոսը բացասական վերաբերմունք ունի հայերի հանդեպ: Ինչպես գրում է թուրքական «Ռադիկալը», հարցումը, որին մասնակցել է շուրջ 3040 մարդ, անց է կացվել երկրի 12 շրջաններում:

Հարցման ենթարկվածների 33,2 տոկոսը դրական է վերաբերվում արաբներին, իսկ 39 տոկոսը՝ բացասաբար: Ամերիկացիներին բացասաբար է վերաբերվում թուրքերի 64,8 տոկոսը: Իսկ երիտասարդների 40 տոկոսը դրական է վերաբերվում եվրոպացիներին, սակայն, 61 և ավելի տարեկանները հիմնականում բացասաբար են տրամադրված եվրոպացիների հանդեպ: Հարցման մասնակիցների 57,1 տոկոսը դրական է վերաբերվում ադրբեջանցիներին, 37 տոկոսը՝ չինացիներին, 31 տոկոսը՝ պարսիկներին: Հրեաներին բացասաբար է վերաբերվում 71,5 տոկոսը, հույներին՝ 67 տոկոսը, ռուսներին՝ 51,7 տոկոսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---