Հայաստանում կբացվի երկրաշարժի հետևանքների վերացման մեջ մեծ ավանդ ունեցող Վալերի Ռուդակովի կիսանդրին

Հայաստանում կբացվի երկրաշարժի հետևանքների վերացման մեջ մեծ ավանդ ունեցող Վալերի Ռուդակովի կիսանդրին

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի Շիրակի մարզի Գոգովիտ համայնքի Մշակույթի տանը կայանալու է ռուսաստանցի, Աշոցքի պատվավոր քաղաքացի Վալերի Ռուդակովի հուշարձանի բացումը` ի նշան 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու և Աշոցքի շրջանի Գոգովիտ, Թորոսգյուղ և Արփենի գյուղերի վերականգնման մեջ ունեցած ավանդի:

Հուշարձանը կանգնեցնելու մասին որոշումն ընդունվել է Գոգովիտ համայնքի ղեկավարության կողմից: Կիսանդրու հեղինակը քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանն է: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---