Անկախության նամականիշի դիզայնը կարող է հեղինակին 2 միլիոն դրամ պարգևել![]() 3 մայիսի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20 ամյակի տոնակատարությունների շրջանակում «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է Փոստային նամականիշերի դիզայնի մրցույթ` 3,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով: «Հայփոստը» անհատ նկարիչներին, դիզայներներին ու կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու փոստային նամականիշերի դիզայնի մրցույթին հետևյալ թեմայով. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 20-ամյակը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կատարման տեխնիկան եւ նյութի ընտրությունն ազատ է, նորամուծությունների կիրառումը` խրախուսելի: Պարգևատրում. Առաջին մրցանակ - 2 000 000 ՀՀ դրամ, Երկրորդ մրցանակ - 1 000 000 ՀՀ դրամ, Երրորդ մրցանակ - 500 000 ՀՀ դրամ: Հայտերի հանձնման վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Հավելյալ տեղեկությունների համար մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել (+37410) 514 768 հեռախոսահամարով կամ այցելել www.haypost.am կայք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |