Սևակ Բալկրչին սպանվեց հրամանատարների թողտվության պատճառո՞վ![]() 4 մայիսի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանվել է հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալկրչին: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, 25-ամյա հայը զոհվեց հրազենի գնդակից՝ իր ծառայակցի հետ կատակի ժամանակ: Օրերս հայտնաբերվեցին Սևակ Շահինի մահվան նոր հանգամանքները: Պարզվեց, որ այդ օրը զինծառայողներին հրաման էր տրվել մետաղալարից ցանկապատ տեղադրել զորամասի շուրջ: Սովորաբար, նման գործողություններից առաջ զինծառայողները հրամանատարների հսկողությամբ լիցքաթափում են ինքնաձիգերն ու հրացանները և հետո միայն ձեռնամուխ լինում գործի: Սակայն, ապրիլի 24-ին հրամանատարներից ոչ ոք չստուգեց, թե արդյոք զենքը լիցքաթափված է: Կիվանչ Աղաօղլուն, իր իսկ խոսքերի համաձայն, պատահաբար սեղմել է ձգանը և սպանել Սևակին: Աղաօղլուն ձերբակալված է, գրում է ermenihaber.am-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |