Վրաց լեյբորիստները Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային անվանել են «արկածախնդիր»

Վրաց լեյբորիստները Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային անվանել են «արկածախնդիր»

PanARMENIAN.Net - «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը» մեղադրում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Մեթյու Բրայզային Կովկասում իրավիճակը պայթեցնելու փորձերի մեջ՝ անվանելով նրան «արկածախնդիր դեսպան», հայտնում է «Կովկաս օնլայնը»:

Ըստ աղբյուրի, այսօր կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին հայտարարել է այն մասին, որ վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկատվություն է տարածվել Թբիլիսիում Բրայզայի հանդիպման մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ, որի ժամանակ քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնանկության սցենարը:

Ըստ Շատբերաշվիլիի, կուսակցությունում վերլուծել են ԶԼՄ-ների հրապարակումներն ու եկել են այն եզրակացության, որ «Սահակաշվիլի-Բոկերիան և նրանց գործընկերները նոր պահպանողականների շրջանից հսկայական սպառնալիք են կրում», իսկ իրավիճակը վատթարացնում է այն, որ «Բաքվում ԱՄՆ դեսպան կարող է դառնալ Սահակաշվիլիի հովանավոր և հեղափոխությունների մասնադետ Մեթյու Բրայզան»:

Որպես եզրակացություն լեյբորիստները խնդրում են ԱՄՆ Սենատին չհաստատել Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ պաշտոնում և դիմում են Իլհամ Ալիևին՝ հորդորելով ագրեման չտալ Բրայզային:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---