Կարեն Ավագյան. «Ժառանգությունը» նախանձում է ՀԱԿ-ի և իշխանությունների միջև սկսված երկխոսությանը![]() 5 մայիսի 2011 - 10:54 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու, արտահերթ ընտրությունների կարիք չկա»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Կարեն Ավագյանը: Նրա խոսքերով, հիմա Հայաստանում քաղաքական գործընթացներ են ընթանում, որոնց մասին խոսվել է վերջին տարիներին. քաղաքական երկխոսության սկիզբ ընդդիմության և իշխանության միջև: Միաժամանակ նա նշել է, որ թեև ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց են վերագրում այդ գործընթացի սկիզբը, սակայն իրականում նախաձեռնողներն իշխանություններն են: Ավագյանը նաև մեկնաբանել է այլ քաղաքական ուժերի դիրքորոշումը ՀԱԿ-ի և իշխանությունների միջև գործընթացների վերաբերյալ: Նրա խոսքերով, այլ կուսակցությունները և քաղաքական ուժերը, մասնավորապես «Ժառանգությունը», մնացել են ուշադրությունից դուրս և նախանձում են: Միաժամանակ նա հավելել է, որ այդ ուժերը մինչ այդ հանդես են եկել իշխանությունների հետ երկխոսության օգտին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |