Բերնար Անրի Լևի. Ֆրանսիայի սենատորները սատարում են ցեղասպանության ժխտմանը Թուրքիայում![]() 5 մայիսի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սենատորները սատարում են Թուրքիայի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի գրող Բերնար Անրի Լևին: «Ես վրդովված եմ UMP-ից օրենսդրական գործունեության հանձնաժողովի նախագահ Ժան Ժակ Իեստայի ելույթով, սոցիալիստ Շառլ Գոթիեի խոսքով: Իրական պատճառը կապված է Թուրքիայի հետ: Մշտապես մեջբերվում են Թուրքիայի փաստարկները, ես չէր կարծում, որ նրանք կհամարձակվեն դա անել հրապարակավ»,-հայտարարել է Լևին: Միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Ժոսլեն դը Ռոանը (UMP) հայտարարել է, որ եթե Ֆրանսիան ցանկանում է օգտակար լինել՝ ստիպելու համար Թուրքիային ճանաչել սեփական անցյալը, ապա չպետք է նպաստի վեճերի բորբոքմանը: Ըստ Լևիի, «ժխտողականության պետական քաղաքականությանը Ֆրանսիայի կողմից աջակցելը ցինիկ է»,-գրում է AFP-ն: Մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը 196 դեմ և 74 «կողմ» ձայների հարաբերակցությամբ մերժեց սոցիալիստների առաջարկած Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |