Հայաստանի մանկատների 250 շրջանավարտներ սպասում են բնակարանների 5 մայիսի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - 250 մանկատան շրջանավարտներ սպասում են բնակարանների: Ինչպես լրագրողներին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնախնդիրների վարչության պետ Լալա Ղազարյանը, 2003թ-ից սկսած «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 152 մանկատան շրջանավարտներ արդեն ունեն իրենց բնակարանները: Նա նաև նշեց, որ 152 բնակարաններից միայն 117-ում են բնակվում շրջանավարտները, իսկ մնացածներն իրենց բնակարանները վարձակալության են հանձնել: Լալա Ղազարյանը նաև շեշտեց, որ համաձայն պայմանագրի, մանկատների շրջանավարտները կարող են զրկվել իրենց բնակարաններից, եթե որոշակի ժամանակահատվածից հետո չբնակվեն այնտեղ: «Համաձայն պայմանագրի, բնակարանները պատկանում են պետությանը, և եթե շահառուները չբնակվեն այդտեղ երկար ժամանակ, բնակարանները պետությունը հետ կվերցնի և կտրամադրի բնակարանի հերթին սպասող, ավելի կարիքավոր մանկատան շրջանավարտների»,-ասել է Ղազարյանը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |