Մանվել Գաբրիելյան. Ուորդի դեմ մարտում ես երկրպագելու եմ Արթուրին, թեև վերջերս նրա ոճն ինձ դուր չի գալիս 5 մայիսի 2011 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուևի նախկին մարզիչ Մանվել Գաբիրելյանը allboxing.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Արթուր Աբրահամը պետք է փոխի տեխնիկան և մարտավարությունը: «Անդրե Ուորդի դեմ մենամարտում ես երկրպագելու եմ Արթուրին, թեև վերջերս նա ինձ դուր չի գալիս: Նա չափազանց նվազ տեխնիկա ունի: Արթուրի մարզիչ Ուլին իմ ընկերն է, նա ունի այն ամենն, ինչ պետք է, բայց Արթուրն ինչ-որ չի փոխվում, երևի ծուլանում է: Մարզումներում կարևոր է կարգապահությունը»,- ասել է Գաբրիելյանը: Մարզչի խոսքերով, Ստեփան Բոժիչի դեմ միջանկյալ մենամարտը ոչինչ չի տվել Աբրահամին. «Չեմ հասկանում, թե ինչու Աբրահամի թիմը վրդովվեց Ուորդի դեմ մարտում մրցավարներին փոխելու դեմ: Եթե ես պատրաստ լինեի, չէի նայի մրցավարներին, դուրս կգայի ռինգ, նոկաուտի կենթարկեի և վերջ»: «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտն Անդրե Ուորդի և Արթուր Աբրահամի միջև կայանալու է մայիսի 14-ին Կարսոնում (ԱՄՆ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |