Հայաստանում կցուցադրվի Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմը![]() 5 մայիսի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Երևանում և Գյումրիում մայիսի 6-ին և 7-ին կկայանա Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի երեք բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ, Լյուկ Բեսոնի անձնական օժանդակությամբ և Europacorp production-ի աջակցությամբ: Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Ժակի Ներսիսյանը։ Ֆիլմը հայերեն թարգմանությամբ և բնագրով կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Գյումրիում ֆիլմի ցուցադրումը (ֆրանսերեն տարբերակ) նախատեսվում է «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Մուտքը բոլոր սեանսների համար ազատ է: Բացի դրանից մայիսի 6-ին Ժակի Ներսիսյանը կհանդիպի կինոյի ոլորտի ուսանողների հետ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |