Հայ քաղաքագետները չեն հավատում, որ «Օրինաց երկիրը» կմտնի ապագա խորհրդարանի կազմի մեջ 5 մայիսի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայ քաղաքագետներ Սուրեն Սուրենյանցի և Երվանդ Բոզոյանի կարծիքով կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը չի մտնելու ապագա ԱԺ կազմի մեջ: Այդ մասին նրանք հայտարարել են Երևանում մամլո ասուլիսում: «Նույնիսկ ընտրությունների ամբողջական կեղծման դեպքում, նույնիսկ եթե երկրում թողնեն միայն Արթուր Բաղդասարյանի ազգականներին, ես չեմ տեսնում «Օրինաց երկիրը» ապագա խորհրդարանի կազմում»,- հումորով նշել է Սուրենյանցը: Նրա կարծիքով, ապագա խորհրդարանական ընտրություններում ֆավորիտ են լինելու իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Նրա խոսքերով, խորհրդարանի կազմի մեջ մտնելու են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը: Երվանդ Բոզոյանը համաձայնվել է գործընկերոջ կարծիքի հետ և հավելել, որ «Ժառանգություն» կուսակցությունը ևս խորհրդարան մտնելու շանսեր ունի: Նրա կարծիքով, դա «Ժառանգությանը» կհաջողվի միայն այն դեպքում, եթե նա կարողանա այլ ընդդիմադիր ուժերի հետ ստեղծել նոր քաղաքական ուժ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |