Ֆրանսիացի և լիբանանցի նկարիչները կմասնակցեն պատկերապատման երևանյան տոնին 5 մայիսի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա «Պատկերապատման հրավառություն» միջոցառման պաշտոնական բացումը: Նույն օրը Մարտիրոս Սարյանի արձանի հարակից պուրակում տեղի կունենա «Պատկերապատում կավիճներով» միջոցառումը: Նախօրոք գծված սյունյակների մեջ յուրաքանչյուր մասնակից կնկարի իր պատմությունը: Փառատոնի հյուրերն են Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի Պատկերի եւ պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, Ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը: Միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |