2008թ. Ֆրանսիայում գործում է ռասիստական արտահայտությունների համար պատիժ սահմանող օրենքը, հիշեցնում են Փարիզում

PanARMENIAN.Net - «Մենք հիշում ենք մեր քրեական օրենսդրության բոլոր դրույթները, որոնք կարող են իրագործվել»,-հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Միշել Մերսիեն Ֆրանսիայի Սենատի նիստից հետո, որտեղ մերժվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Նախարարը հայտնեց, որ շաբաթվա վերջում երկրի բոլոր գլխավոր դատախազներին շրջաբերական կուղարկվի, որով պատիժ է սահմանվում հայ համայնքի անդամներին վիրավորելու համար:

Նախարարը նաև մտադիր է տեխնիկական համագործակցություն հաստատել հայ համայնքի իրավաբանների ու փաստաբանների հետ, այն օրինակով, որով համագործակցում է Ֆրանսիայի հրեական կամակերպությունների խորհրդի հետ այն հարցերի քննության համար, որոնք կապված կլինեն ցեղասպանության մերժման հետ: Նա հիշեցրել է, որ 2008թ. Ֆրանսիայում գործում է ռասիստական արտահայտությունների համար պատիժ սահմանող օրենքը: «Այդ օրենքի դրույթները քննարկվել են նախագահ Սարկոզիի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը: Կառավարությունը մի կողմ չի քաշվի՝ մեզ համար Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է»,-ասել է Մերսիեն:

Սենատում օրինագծի քննարկմանը ներկա էին հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը և գրող Բերնար Անրի Լևին, հայտնում է AFP-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---