Եվրոպացիներն արդեն սկսել են ժամանել Դյուսելդորֆ՝ «Եվրատեսիլ 2011» մրցույթին![]() 5 մայիսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Գերմանայի Դյուսելդորֆ քաղաք են սկսել ժամանել զբոսաշրջիկներ Եվրոպայի տարբեր երկրներից, հաղորդում է «ՏուրՄայակը»: Դյուսելդորֆում մայիսի 10-14-ը տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2011» ամենամյա երգի մրցույթը: Դյուսելդորֆի տնտեսական զարգացման գործակալությունը հուսով է, որ զբոսաշրջությունից ստացված եկամուտները մայիսին աճելու են 10-15 տոկոսով: Քաղաքի իշխանությունները նշում են, որ արդեն Դյուսելդորֆ են ժամանել բոլոր մասնակիցների պատվիրակությունները, ինչպես նաև սկսում են ժամանել լրագրողները: Մասնագետների գնահատականներով, քաղաքային բյուջեն համալրվելու է շուրջ 140 մլն եվրոյով` ստացված գովազդից և «Եվրատեսիլի» հեռարձակումից: Դյուսելդորֆի օդանավակայանում, ուր ժամանում են մրցույթի մասնակիցները, հյուրերը, ինչպես նաև երկրպագուները, տեղադրված է 385 մետր երկարությամբ բաններ բոլոր մասնակիցների երկրների դրոշներով: Մրցույթը տեղի է ունենալու 35 հազար տեղանոց «Դյուսելդորֆ արենայում»: Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին, երկրորդը` մայիսի 12-ին: William Hill խոշորագույն գրասենյակի բուքմեքերների կարծիքով այս տարի մրցույթի ֆավորիտն է Ֆրանսիան: Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում է երգչուհի Էմմին, որը հանդես է գալու Boom-Boom երգով (երաժշտությունը` Apricota խումբ, խոսքերը` Սոսի Խանիկյան, գործիքավորումը` Արա Թորոսյան): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |