Al-Vatan. Բեն Լադենին դավաճանել է նրա տեղակալ Այման ալ Զավահիրին 5 մայիսի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիները կարողացան գտնել և ոչնչացնել «Ալ-Քաեդայի» առաջնորդ Օսամա բեն Լադենին նրա տեղակալ և մերձավոր օգնական Այման ալ Զավահիրիի միջոցով: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներն, գրում է սաուդյան Al-Vatan թերթը: Ինչպես ասվել է նախկինում, ԿՀՎ-ն իմացել է բեն Լադենի գտնվելու վայրի մասին, հետևելով նրա ցրիչին՝ քուվեյթցի Աբու Ահմադին: Ըստ ԶԼՄ-ների, դավաճանության պատճառը Բեն Լադենի ու Այման ալ Զավահիրիի միջև առաջացած տարաձայնություններն էին: Չնայած նրան, որ 2004թ. փաստորեն ղեկավարում էր Զավահիրիի եգիպտական բաժանմունքը, նա ցանկանում էր ստանալ ողջ իշխանությունը կազմակերպությունում: Ըստ թերթի հենց եգիպտացիներն են համոզել բեն Լադենին լքել այն տարածքը Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին, որտեղ նա երկար ժամանակ թաքնվում էր, և հաստատվել Աբբոտաբադում: Մայիսի 3-ին բրիտանական The Guardian-ը գրել է, որ դեռ 2001թ. բեն Լադենը կտակ էր կազմել, որտեղ ասվում է նաև, որ հավանաբար իրեն կդավաճանեն մերձավոր մարդկանցից ոմանք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |