Լույս է տեսել գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը 5 մայիսի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին լույս տեսավ գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հեղինակը, նա իր գրքում ընդգրկել է իր կյանքի ընթացքում տեսած տարբեր երևույթներ, հուշեր, պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: Գրքում զետեղված են Վիլյամ Սարոյանի, Վարդուհի Վարդերեսյանի և այլ ականավոր գործիչների մասին հուշեր, ինչպես նաև իր կյանքի ընթացքում հանդիպած բազմաթիվ մարդկանց մասին հետաքրքիր դեպքեր, քաղաքների և դրանցում կատարվող իրադարձությունների մասին նյութեր: Մարգո Ղուկասյանը գրական գործունեությամբ զբաղվում է 1950 թվականից, 17 տարի աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, այնուհետև «Գարուն» ամսագրում, մինչև 2002 թվականը եղել է ամսագրի գիտության և հրապարակախոսության բաժնի վարիչը: «Գիսավոր աստղի տարին» հեղինակի թվով 12-րդ գիրքն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |