Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի հետ![]() 5 մայիսի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի` Հայաստանում վերջին հինգ տարիներին իրականացված օժանդակության ծրագրերի համար` նշելով, որ դրանք եղել են արդյունավետ և նպաստել են Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը: Դանիել Յոհանեսը նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել անձամբ տեսնելու կորպորացիայի օժանդակությամբ իրականացված ծրագրերը և գոհ է դրանց արդյունքներից: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարը նաև գոհունակություն հայտնեց ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի կառավարության հետ համագործակցության կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված դինամիկան` ընդգծելով, որ այն համագործակցության համակողմանի ընդլայնման նոր հնարավորություններ է ստեղծում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |