Գնդապետ Պողոսյան. Բանակը չի կարելի պատկերացնել առանց երաժշտության 6 մայիսի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Այս նյութը պատրաստելու համար, ես այցելեցի Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող հայկական զորամաս, որտեղ Հայաստանի զինուժի հատուկ զինվորական նվագախումբը պատրաստվում էր այս օրերին Լիտվայի Հանրապետության նախագահի դիմավորման արարողությանը և Լիտվայի հիմնի փորձերն էին ընթանում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախումբը հիմնվել է 1992 թ-ի նոյեմբերին, Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Պողոսյանի կողմից: «Նվագախմբի առաջին կազմում այն սակավաթիվ երաժիշտներն էին, ովքեր այդ դժվար տարիներին չէին լքել Հայաստանը: Նրանք այն մարդկանցից էին, ովքեր ցանկանում էին օգտակար լինել հայոց բանակին, քանի-որ առանց երաժշտության չի կարելի պակերացնել բանակը»,-ասում է Պողոսյանը: Առաջին կազմում ներառված էր 46 երաժիշտ, որոնցից մի քանիսը դեռ նվագում են նվագախմբում: «Այժմ կադրերի ընտրության հարցում ավելի ազատ ենք, բայց ավելի խիստ: Այն ժամանակ ընրության հնարավորությունը շատ սուղ էր: Հենց նվագախմբի առաջին կազմի շնորհիվ կայացավ այսօրվա նվագախումբը: Կազմում այսօր ներառված են ժամկետային և պայմանագրային զինծառայողներ»: Այժմ նվագախումբն իր փորձերն անում և համատեղ ելույթ է ունենում Պատվո պահակային վաշտի հետ և բացի դրանից համագործակցում է ներքին զորքերի, քաղաքապետարանի նվագախմբերի հետ, էստրադային և դասական երգիչների, կոմպոզիտորների միության և անհատ կոմպոզիտորների, պատանի ստեղծագործողների և այլոց հետ: «Ոչ մեկին համագործակցության հարցում չենք մերժում, նույնիսկ եթե անհատ քաղաքացիններից ենք առաջարկ ստանում, քննարկում ենք անում, եթե հետաքրքիր առաջարկ է լինում, մենք համագործակցում ենք», հավելում է նվագախմբի ղեկավարը: Նվագախմբի կազմն այսօր բաղկացած է բարձրակարգ երաժիշտներից, ովքեր անցնում են պարտադիր ունկնդրում: «Մեր առօրյան շատ հագեցված է, նվագախումբը քիչ ժամանակ ունի պատրաստվելու համար. սկսած գնդի արարողություններից և վերջացրած պետական արարողություններով տքնաջան աշխատանք է տարվում: Եթե ուրիշ նվագախմբեր երկու օրում մեկ ստեղծագործություն են պատրաստում, ապա մեր նվագախումբը երկու ստեղծագործություն է պատրաստում, դրա հետ մեկտեղ հատուկ շարանցում սովորում»: Գնդապետը հաճույքով է պատմում նվագախմբի վերջին հաջողությունների ու ստացած մրցանակների մասին. «2008թ-ին Սանկտ Պետերբուրգում խումբը մասնակցել է Միջազգային զինվորական նվագախմբերի փառատոնին, իսկ 2010 թ-ին հաղթել է Շվեդիայի Էկշիո քաղաքում կայացած միջազգային զինվորական նվագախմբի փառատոնում, որտեղ զարմացրել է իր պատրաստվածության մակարդակով, կատարվող ստեղծագործությունների բարդությամբ և ամենակարևորը, միակ նվագախումբն էր, որն արտասահմանյան ունկնդրին ներկայացրել էր ազգայինը երաժշտություն»: «Շվեդիայում մենք կատարել ենք Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Բոլոր մասնակիցները զարմացած էին: Հիացած էր հատկապես Անգլիայի նվագախումբը, որի ղեկավարը մեզնից ձայնագրություններ ցանկացավ»: Փառատոնի շրջանակներում Արմեն Պետրոսյանի գրած «Ադաջիո» ստեղծագործությունը հնչել է նույն քաղաքի եկեղեցում, որտեղ ներկա էր Շվեդիայի հայտնի դիրիժորներից մեկը, ով վերջում հեղինակից թույլտվություն է խնդրել, այդ ստեղծագործությունը իր նվագախմբի հետ կատարելու համար: «Մինչև Շվեդիայից եկանք Երևան, արդեն Youtube կայքում դրված էր մեր ելույթի տեսագրությունը: Դա մեզ համար բավական զարմանալի էր, քանի որ տեսագրությունը տեղադրել էր այլազգի մարդ: Մեր մտքով նույնիսկ չէր անցել, որ կարելի է այն տեղադրել համացանցում»: Փառատոնին մասնակցում էին Թուրքիայի, Անգլիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի և Գերմանիայի զինվորական նվագախմբերը: Այսօր նվագախումբը հրավերներ ունի Անգլիայից և Ֆինլանդիայից: «Նվագախումբը մասնակցում է գնդի բոլոր միջոցառումներին: Աշխատում ենք պահել ազգայինը, հոգևորը, կատարում ենք հայ կոմպոզիտորների աշխատանքներ: Մենք բոլոր ստեղծագործությունները կատարում ենք անգիր, առանց նոտաների, նույնիսկ օտարերկրյա հիմները»: Այժմ նվագախումբը պատրաստվում է պետական տոնակատարություններին և հսկայական ծրագիր է պատրաստում Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, որն ըստ Պողոսյանի, շատ պատասխանատու խնդիր է: «Ամեն անգամ մենք լավագույն կերպով ենք հանդես գալիս: Շատերը երևի չեն մտածում դրա մասին, բայց ցանկացած արտասահմանցի հյուր, ժամանելով Հայաստան, առաջինը լսում է մեր կատարմամբ իր երկրի հիմնը և դրանից է սկսվում կարծիքը երկրի մասին, դրա համար էլ պատասխանատվության զգացումը շատ մեծ է»: Այսօր նվագախումբը ոչ մի խնդիր չունի և ստանում է մեծ աջակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այժմ նվագախմբում կան փայտափողային, պղանձափողային և հարվածային գործիքների երաժիշտներ: Սակայն նվագախմբի համարներում օգտագործվում են նաև հայկական ազգային նվագարաններ` դուդուկ, զուռնա և դհոլ, որոնք անպայման օգտագործվում են արտասահմանում հանդես գալիս: Նվագախմբի համար այժմ պատրաստվում են նոր` ազգային ոճի հագուստներ, որոնցով երաժիշտները հանդես կգան հատուկ միջոցառումների ժամանակ: Վերջում նվագախմբի ղեկավարը հավելեց, որ այն, ինչին չի կարելի հասնել զենքի ուժով, կարելի է հասնել մշակույթով: Դա ազգի ամենամեծ ցուցանիշներից մեկն է, հատկապես լեզուն և երաժշտությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |