Էդուարդ Անտինյան. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսակցություններն արտահերթ ընտրությունների մասին ընդամենը խաղեր են![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Էդուարդ Անտինյանը: «Արտահերթ ընտրություններ չեն լինի: Արտաքին ազդակների դեպքում կարող են լինել միայն ֆորս-մաժորային հանգամանքներ»,-ասել է նա: Անտինյանն ընդգծել է,որ ՀԱԿ-ը ռեսուրսներ չունի, ստիպելու համար իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների: Ըստ նրա, ՀԱԿ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հայտարարությունները արտահերթ ընտրությունների մասին ընդամենը խաղ է: Ըստ Անտինյանի, Տեր-Պետրոսյանը մտադիր է մասնակցել հերթական ընտրություններին: «Իր մերձավոր շրջապատի այն մարդկանց, որոնք գիտեն, որ դա խաղ է, Տեր-Պետրոսյանն իր հետ խորհրդարան կտանի»,-ասել է նա: Անտինյանը հիշեցրել է, որ ժամանակին ՀԱԿ-ի առաջնորդը կտրուկ դեմ էր բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք խոսում էին քաղաքական երկխոսության անհրաժեշտության մասին: Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ բանակցություններն իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև կարող են ընթանալ միայն ընտրությունների նորմալ անցկացման մասին: Պատգամավորն ընդգծել է, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |