Թել Ավիվ-Երևան չվերթը դեռևս հետաձգվում է Իսրայելի օդանավակայանում 6 մայիսի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության Թել Ավիվ-Երևան չվերթը դեռևս հետաձգվում է Իսրայելի մայրաքաղաքի օդանավակայանում, որից բոլոր թռիչքները մայիսի 5-ից ի վեր չեղյալ են հայտարարվել ավիավառելիքի հետ կապված խնդիրների պատճառով, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: «Իմ տվյալներով խոսքը գնում է վառելիքի մաքրման մասին և ինքնաթիռի թռիչքի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ»,-ասել է նա: Մայիսի 5-ին Թել Ավիվի Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի տեխնիկական ծառայություններն օտար խառնուրդներ են հայտնաբերել կանոնավոր առաքումների ավիավառելիքում: Անվտանգության նկատառումներով հետաձգվել են բոլոր չվերթները, այդ թվում դեպի Մոսկվա, Սոչի, Կիև ու Երևան: Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Երևանի չվերթի բոլոր ուղևորները՝ 41 մարդ տեղավորվել են հյուրանոցում Թել Ավիվի օդանավակայանի հաշվին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, վարեռլիքի յուրաքանչյուր մասնաբաժին պարտադիր լաբորատոր ստուգում է անցնում, վառելիքի փորձանմուշներ են վերցվում նաև բակ լցվելուց անմիջապես առաջ: «Ես չեմ հիշում, որ «Զվարթնոցում» երբևէ խնդիրներ առաջացած լինեն վառելիքի որակի հետ կապված»,-ասել է «Զվարթնոցի» մամլո քարտուղարը: «Զվարթնոցի» համար վառելիք է առաքում «Միկա լիմիթեդ» ընկերությունը, որի սեփականատերը նույնպես «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովն է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |