Երևանում կցուցադրվեն պատկերապատումների հիմնա վրա ստեղծված ֆիլմեր 6 մայիսի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի կեսին Երևանում տեղի կունենա ռեժիսոր Քեննեթ Բրանի «Թոր» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին PanARMENAN.Net-ին են հաղորդել «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 27-ին և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը: Ֆիլմը ստեղծվել է Marvel Comics հրատարակչության գերհերոս Թորի մասին պատկերապատումների հիման վրա: Ֆիլմը ստեղծվել է Marvel Studios ընկերությունում, իսկ տարածում է Paramount Pictures-ը: Ֆիլմը « Marvel կինեմատոգրաֆիական տիեզերք» անվանումով ֆիլմաշարի մաս է կազմում: Գլխավոր դերերում են Քրիս Հեմսվորթը, Նատալի Պորտմանը, Թոմ Հիդլսթոնը: Հունիսի վերջում կինոթատրնում տեղի կունենա «Կանաչ լապտեր» ֆիլմի ցուցադրությունը Ռայան Ռեյնլոդսի գլխավոր դերակատարմամբ, որը նույնպես նկարահանվել է պատկերապատման հիման վրա: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հունիսի 16-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |