«Ալ-Քայեդան» հաստատել է Օսամա բեն Լադենի մահը 6 մայիսի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - «Ալ-Քայեդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է կազմակերպության առաջնորդ Օսամա բեն Լադենի մահը: Ահաբեկիչների ինտերնետ-պորտալներից մեկում բեն Լադենի մահը հաստատող հաղորդագրություն է տեղակայվել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, «Ալ-Քայեդայում» գտնում են, որ իրենց առաջնորդի արյունն իզուր չի թափվել, իսկ հարձակումներն ամերիկացիների և նրանց դաշնակիցների վրա կշարունակվեն: Reuters-ի տվյալներով, «Ալ-Քայեդան» իր առաջնորդի մահը «անեծք» է անվանում Ամերիկայի համար: Ավելի վաղ բեն Լադենի համար վրեժ լուծելու մտադրության մասին հայտնել էր «Թալիբան» շարժումը: Օսամա բեն Լադենը սպանվեց մայիսի 2-ի գիշերը ԱՄՆ հատուկ ծառայությունների օպերացիայի ժամանակ Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում` Իսլամաբադից ոչ հեռու: «Թիվ մեկ ահաբեկչի» մահվան մասին անձամբ հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Բեն Լադենի ինքնությունը հաստատվեց մարմնի զննման ժամանակ, ավելի ուշ «Ալ-Քայեդայի» առաջնորդի մահվան փաստը հաստատեց ԴՆԹ-փորձաքննությունը: Ավելի վաղ Օբաման հայտարարել էր բեն Լադենի հետմահու լուսանկարը հրապարակելու մտադրության մասին, որպեսզի միջազգային հանրությանը վստահեցներ ահաբեկչական ցանցի առաջնորդի ոչնչացման հարցում, սակայն հետագայում նա որոշեց հրաժարվել այդ գաղափարից` ելնելով անվտանգության նկատառումներից: Ամենից շատ հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչների ցուցակում բեն Լադենի հայտնվելու պահից ի վեր նրա մահվան մասին բազմիցս հաղորդվել էր, սակայն մինչև վերջերս այդ վկայությունները չէին հաստատվում, հաղորդում է Lenta.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |