ԱՄՆ-ում շարունակվում է Ցեղասպանության տարիներին հայերից բռնագրվված ոսկու գործով դատավարությունը 6 մայիսի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում շարունակվում է 1915 թվականին թուրքական կառավարության կողմից հայերից բռնագրվված ոսկու և այլ ակտիվների վերաբերյալ տեղեկությունների մասին գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը դատավորին խնդրել է մերժել Հայոց ցեղասպանության տարիներին հայերից բռնագրավված ոսկու և այլ ակտիվների մասին տեղեկություններ տրամադրել պահանջող «Հայկական հիշողության կենտրոն» հասարակական կազմակերպության հայցը: Բանկի ներկայացուցիչները ԱՄՆ շրջանային դատարանի դատավորին խնդրել են մերժել հայցն ու պահանջել կենտրոնից վճարել դատական ծախսերը: Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա մարտին «Հայկական հիշողության կենտրոնը» դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի: Հայցվորների դատական փաստաթղթերում նշվում է, որ Ցեղասպանության տարիներին հայերի ակտիվները կազմել են շուրջ 8 մլն դոլար: XX դարասկզբին թուրքական կառավարությունը հայկական ակտիվների պահպանումը հանձնել է գերմանական Ռեյխսբանկին: Ավելի ուշ այդ ակտիվները տեղափոխվել են Նյու Յորքի բանկ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |