Լևոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարից![]() 10 մայիսի 2011 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում զիջել է Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան) և դուրս մնացել հետագա պայքարից: Դիմակայության ելքը որոշվել է վերջին արագ պարտիայում, որտեղ Արոնյանը 1.5:2.5 հաշվով պարտվել է: Շախմատիստների ընդհանուր պայքարն ավարտվել է 3.5:4.5 հաշվով հօգուտ ռուս շախմատիստի: Հավակնորդների կիսաեզրափակչում Գրիշչուկը խաղալու է իր հայրենակից Վլադիմիր Կրամնիկի հետ, որը հաղթանակ է տարել Թեմուր Ռաջաբովի նկատմամբ (Ադրբեջան): Մրցաշարի երկրորդ պարտիայում հանդես են գալու Գատա Կամսկին (ԱՄՆ) և Բորիս Գելֆանդը (Իսրայել), որոնք հաղթել են համապատասխանաբար Վեսելին Տոպալովին (Բուլղարիա) և Շախրիյար Մամեդյարովին (Ադրբեջան): Կիսաեզրափակիչ խաղերը կայանալու են մայիսի 12-15-ին, իսկ եզրափակիչ հանդիպումները` մայիսի 19-21-ին և մայիսի 23-25-ին: Մրցաշարի հաղթողը 2012-ին մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ (Հնդկաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |