Տրաբզոնի ոստիկանությունը մասնակցել է Դինքի սպանության կազմակերպմանը, վստահ է նրա ընտանիքը10 մայիսի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Ինձնից թաքցրել են հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունը»,-դատարանում ասել է Տրաբզոնի ոստիկանության պետ Ռեշատ Ալաթայը: Ըստ նրա, տեղեկություններ ստանալու դեպքում, նա անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեր այդ ոճրագործությունը կանխելու համար: Դինքի ընտանիքը, սակայն, վստահ է, որ Տրաբզոնի ոստիկանությունը մասնակցել է Դինքի սպանության կազմակերպմանը: Ընտանիքի փաստաբան Ական Բաքրչօղլուն դատարանում ասել է, որ Տրաբզոնի ոստիկանությունը իրազեկված էր սպասվող սպանության մասին, սակայն, ոչ մի միջոց չի ձեռնարկել այն կանխելու համար: Ըստ փաստաբանի, Ալաթային հարկավոր է պատասխանտվության կանչել իր պարտականությունները չկատարելու համար, իսկ Տրաբզոնի ոստիկանությունը պետք է անցնի գործով որպես հանցագործության հանցակից, գրում է թուրքական «Վաթան» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |