Արգենտինայում նշեցին Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերը![]() PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացել է միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին: Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը մատուցել է սուրբ պատարագ և կատարել հոգեհանգստի արարողություն: Այնուհետև տաճարի բակում գտնվող` Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ կայացել է հանդիսություն, որի ընթացքում հավաքվածներին է դիմել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Իր խոսքում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Մեծ Հայրենականի և Շուշիի հաղթանակների միջև, նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում հազարավոր հայորդիների կողմից գործած սխրանքը օրինակ է ծառայել մեր օրերում` Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմում: Վլադիմիր Կարմիրշալյանը կոչ է արել արգենտինահայությանը համախմբվել Հայաստանի ու Արցախի շուրջ, ջանք չխնայել Մայր Հայրենիքի բարգավաճման և հզորացման համար: Հայաստանի դեսպանն ու արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Արցախի հերոսների հուշարձանի մոտ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |