Արթուր Բաղդասարյան. Հայաստանն իր ապագայի տեսլականում նպատակ ունի խորացնել գործակցությունը ԵՄ հետ10 մայիսի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական Խորհրդարանում մեծամասնություն կազմող Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Ուիլֆրեդ Մարթենզին: Կողմերը երկուստեք դրական են գնահատել Եվրոպական Ժողովրդական Կուսակցության և Օրինաց Երկիր կուսակցության միջև ծավալված սերտ համագործակցությունը: Կարևորվել է համագործակցության հետագա խթանմանն ուղղված նոր քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Եվրոպական Միության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բազմաբնույթ բարեփոխումների, այդ թվում` արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի, ազատ, խորը և համապարփակ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը` նշելով, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը խիստ կարևորում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը` իր ապագայի տեսլականում նպատակ ունենալով խորացնել գործակցությունը Եվրոպական Միության հետ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |