Թուրքական կուսակցություններն ընտրություններից առաջ ազգային փոքրամասնությունների աջակցությունն են որոնում11 մայիսի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օսման Կորություրքը այցելել է Ստամբուլի Հունական և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները: Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանում պատասխանելով այն հարցին, թե ինչու հայազգի թեկնածուները հանվեցին կուսակցության նախընտրական ցուցակից, Կորություրքը պատասխանել է, որ կուսակցությունը մարդկանց չի բաժանում «ազգային հատկանիշով»: Նա հիշեցրել է, որ շուրջ 4300 մարդ է հավակնում խորհրդարանի 550 տեղին: «Այո, մեր խորհրդարանում հայ չկա, սակայն հայեր կան կուսակցության վարչությունում»,-ասել է Կորություրքը: Ինչ վերաբերում է «1915 թվականի իրադարձությունների» մասին հարցին, ապա Կորություրքն ասել է. «Բոլոր կողմերը հոգեվարքի մեջ էին, սխալ կլինի խոսել միայն մեկ կողմի մասին: ԺՀԿ-ն ու իշխող ԱԶԿ-ն հանդես են գալիս պատմական հանձնաժողովի ստեծղման օգտին: Սակայն Հայաստանը չընդունեց մեր առաջարկը»: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության փոխնախագահն ընդգծել է, որ Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պահպանվեն ըստ 1923թ. Լոզանի պայմանագրի: Հանդիպմանը Ստամբուլի հայկական հիմնադրամի նախագահներից մեկը՝ Պետրոս Մարզուբանյանը հարցրել է Օսման Կորություրքին, թե ինչու կուսակցության առաջնորդ Ղըլիչդարօղլուն գտնում է, որ իր համար վիրավորական են ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե նրա մայրը հայ է: «Ես ուզում եմ հարցնել ձեր առաջնորդին, իրոք, նա մտածում է, թե հայ լինելը վատ է»,-ասել է Մարզուբանյանը: Ըստ Ափիկ Օզֆիրինջիի, կուսակցության ներկայացուցիչների այցը նախընտրական արշավի մաս է կազմում և Հայ պատրիարքարանը դրսևորեց իր հյուրընկալությունը, գրում է Hurriyet Daily News-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |