Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա նահանգում «Հայկական տուն» կբացվի11 մայիսի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա նահանգում նախատեսվում է ստեղծել հայկական մշակույթի կենտրոն` «Հայկական տուն», որը կզբաղվի ինչպես մշակութային փոխանակումներով, այնպես էլ մշակութային արժեքների և ավանդույթների (ոչ նյութական մշակույթ) պահպանման, լեզվամտածողության, պատմության գիտական ու գիտատեխնիկական համադրությունով տեղեկատվական բանկերի ստեղծմամբ և մի շարք այլ գիտամշակութային ծրագրերով: Որպես առաջին քայլ` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ապագա «Հայկական տան» գրադարանին նվիրել է հայոց պատմական մայրաքաղաք Անիին, հայկական պատմամշակութային հուշարձաններին ու Փարաջանովին նվիրված գրքեր: Նա առաջարկել է «Հայկական տանը» համատեղ ուժերով բացել հայ գրատպության 500-ամյակին նվիրված գրքի ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, որոշումն ընդունվել է մայիսի 10-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա նահանգի նախագահ Ռենզո Տոնդոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |