Փարիզում կանցկացվի Հայ առաքելական եկեղեցու շաբաթ

PanARMENIAN.Net - Մայիսի 15-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անց է կացվելու Հայ առաքելական եկեղեցու շաբաթ: Ինչպես հաղորդում է «Բլագովեստ-ինֆո» կրոնական տեղեկատվության գործակալությունը, շաբաթը բացվելու է Փարիզի Սբ.Հովհաննես Մկրտիչ եկեղեցում «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի թիրախում» խորագիրը կրող ցուցահանդեսով: Բացմանը մասնակցելու են արքեպիսկոպոս Նորավան Զաքարյանը, նա նաև կփակի շաբաթը նույն եկեղեցում հանդիսավոր պատարագով:

Մայիսի 16-ին տեղի է ունենալու գիտաժողով` նվիրված Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցուն, որտեղ խոսվելու է եկեղեցու վերակառուցման ընթացքում կատարված խախտումների մասին:

Մայիսի 17-ին Փարիզի ՀԲԸՄ-ի գրասենյակում տեղի է ունենալու Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների և նորույթների մասին գիտաժողով, իսկ հաջորդ օրը` Գավո համերգասրահում կայանալու է «Արևմտյան Հայաստանի երաժշտությունը» համերգը, որտեղ ներկայացվելու են Ներսես Շնորհալու շարականները, Ահարոնյանի, Կանաչյանի, Սպենդիարյանի և այլ կոմպոզիտորների աշխատանքները:

Մայիսի 19-ին կայանալու է հայ երիտասարդների հանդիպումը Փարիզի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ներկայացուցիչների հետ, իսկ մայիսի 20-ին` բարեգործական ընթրիք Սբ.Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---