Սերգեյ Մինասյան. Միջազգային հանրությունն Ադրբեջանին թույլ չի տա երկար պատերազմել![]() 11 մայիսի 2011 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանական կողմի, մասնավորապես միլլի մեջլիսի պատգամավորների հայտարարություններում զարմացնում է այն, որ նախկինում նրանք ասում էին, որ Լեռնային Ղարաբաղը «կազատագրեն» երեք օրում, մինչդեռ այժմ ժամկետը հասել է կես տարվա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Բայց եթե լուրջ խոսենք, ապա նրա խոսքով` գլխավոր հարցը, որը մշտապես տալիս է հայկական կողմը, հետևյալն է` եթե Ադրբեջանն այդպես վստահ է իր հաղթանակում, ինչո՞ւ արդեն երեկ չի սկսել պատերազմը: «Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա միջազգային հանրությունն Ադրբեջանին թույլ չի տա երկար պատերազմել, պատերազմն առավելագույնը 10 օր կտևի: Դրանից հետո կսկսվի միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին «խաղաղության պարտադրումը»: Երկարատև ռազմական գործողություններն ավելի ձեռնտու կլինեին հայկական կողմին, որը պատրաստ է պաշտպանական կռիվներին: Ինչպես ասում էր ռազմական մարտավար Կլաուզևիչը, հարձակվող կողմի յուրաքանչյուր չօգտագործած րոպե ընկնում է պաշտպանվողի նժարին»,- ընդգծել է Մինասյանը: Ադրբեջանի միլլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Վահիդ Ահմեդովը «Նովոստի-Ազերբայջան»-ին տված հարցազրույցում հայտնել է. «Ես կարծում եմ, որ մեր հողերի վերջնական ազատագրման համար ազգային բանակին կարող է մոտ կես տարի պահանջվել, ոչ ավել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |