Ուկրաինան փոխարինեց Թուրքիային ԵԽՆԿ նախագահի պաշտոնում մինչև 2011 թվականի նոյեմբեր

PanARMENIAN.Net - Թուրքիան Ուկրաինային է փոխանցում Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի (ԵԽՆԿ) նախագահի պաշտոնը: Պաշտոնական արարողությանը մասնակցելու համար Ստամբուլ կմեկնի Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն, հաղորդում է Deutsche Welle-ը:

Գործունեության առաջնահերթ ուղղություններ կդառնան երեխայի իրավունքների պաշտպանությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործումը և սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների պաշտպանությունը, նշել են Ուկրաինայի արտգործնախարարությունում:

Ուկրաինայի նախագահությունը Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեում կտևի մինչև 2011 թվականի նոյեմբերը և առաջինն է լինելու կազմակերպությանը Ուկրաինայի գրեթե տասնվեցամյա անդամակցության պատմության ընթացքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---