Հայերի մեծամասնությունը Հայաստանի և ԵՄ հարաբերություները բավականին լավն է համարում![]() 11 մայիսի 2011 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայերի մեծամասնությունը Հայաստանի և Եվրամիության հարաբերություները բավականին լավն է համարում: Այդ մասին վկայում են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հասարակական կարծիքի հարցման և ուսումնասիրության» (OPPOL) ծրագրի մասը կազմող և ԵՀՔԳԳ 2007-2010թթ. տարածաշրջանային իրազեկման և հաղորդակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հարցման արդյունքները: Հարցվողների տասից գրեթե յոթը (68%) վստահեցնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի շատ լավ կամ բավականին լավ հարաբերություններ` համեմատած 2010 թվականի հունիսի 77%–ի և 2009 թվականի դեկտեմբերի 78%–ի հետ։ Հարցման արդյունքները ցույց տվեցին նաև, որ քիչ մարդիկ են կարծում, որ Հայաստանն օգտվում է իրենց երկրի նկատմամբ իրականացվող ԵՄ քաղաքականություններց (55%` 2010 թվականի հունիսի նկատմամբ նվազելով 7%-ով, իսկ 2009 թվականի դեկտեմբերի նկատմամբ 14%-ով): Ինչպես ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրությունում, ԵՄ-ին լավագույնս բնորոշող առաջին հինգ առանձնահատկություններն են` մարդու իրավունքներ (47%, ավելի` համեմատած 2010 թվականի հունիսի 39%-ի հետ, սակայն պակաս` 2009 թվականի դեկտեմբերի 50%-ից), օրենքի գերակայություն և թափանցիկություն (40%), մարդու ազատություն (36%) և ժողովրդավարություն (36%): Վերջին երեք թվերը քիչ թե շատ նման էին նախորդ հարցման արդյունքներին: Կոռուպցիայի բացակայության ցուցանիշը (40%) վեց ամիցների ընթացքում զարմանալիորեն աճել է 26 տոկոսային կետով, մինչդեռ միևնույն ժամանակ 16 տոկոսային կետով աճել է այն պատասխանողների թիվը, որոնք ընտրել էին ազնվությունը, որպես ԵՄ-ի բնութագրիչ (35%): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |