2012 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիան կընտրի իր նախագահին![]() 11 մայիսի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կկայանան 2012 թվականի ապրիլի 22-ին (առաջին տուր) և մայիսի 6-ին (երկրորդ տուր): Ազգային Ժողովում (խորհրդարանի ներքին պալատ) ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի հունիսի 10-ին և 17-ին, հայտնել է ՆԳ նախարար Կլոդ Գեանը: Նրա խոսքով, մայիսի 11-ին ՆԳՆ-ն Նախարարների խորհրդին կներկայացնի առաջիկա ընտրությունների օրացույցը, հաղորդում է AFP-ն: Ենթադրվում է, որ նախագահ Սարկոզին կառաջադրվի երկրորդ 5-ամյա ժամկետին: Նրա առավել լուրջ մրցակիցները կլինեն, հարցումների տվյալներով, Սոցիալիստական կուսակցությունից և Ազգային ճակատի արմատական աջերի թեկնածուները: Ֆրանսիայի նախագահն ու խորհրդարանի ներքին պալատի պատգամավորներն ընտրվում են ուղղակի համընդհանուր ընտրությունների արդյունքում` հինգ տարի ժամկետով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |