Ադրբեջանցիները, կրկին խախտելով հրադադարի ռեժիմը, խաղաղ հայ բնակչի են սպանել

Ադրբեջանցիները, կրկին խախտելով հրադադարի ռեժիմը, խաղաղ հայ բնակչի են սպանել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ՊԲ դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ, որի արդյունքում հայկական կողմը ունեցել է կորուստ:

Մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---