Սիրիայի հայերը չեն պատրաստվում լքել երկիրը, հայտարարել է Նորա Արիսյանը12 մայիսի 2011 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Սիրիայի հայ համայնքը համեմատաբար հանգիստ է ապրում, անկարգությունները մեր կողքով են անցել: Հայերը հիմնականում ապրում են Դամասկոսում և Հալեպում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբական գրողների միության անդամ Նորա Արիսյանը:Նրա խոսքերով, Դամասկոսում և Հալեպում անկարգություններ չկան: Միաժամանակ նա նշել է, որ հայ համայնքի անդամներից ոչ մեկը չի պատրաստվում երկրից գաղթել: «Սիրիայում բնակվում են շուրջ 100 հազար հայեր, որոնցից 6 հազարը` Դամասկոսում, մնացածը` Հալեպում»,- ասել է նա: Միաժամանակ, Հալեպ զանգահարելու բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվել: Սիրիայի հայերը միշտ աջակցել են նախագահ Բաշար Ասադին: Հիմա մտավախություն կա, որ ընդդիմությունը կարող է սկսել ոչ միայն հայերի հետապնդումը, այլ նաև բոլոր քրիստոնյաների, որոնք բնակվում են Սիրիայում: Մարտի 29-ին Դամասկոսում և նահանգների վարչական կենտրոններում տեղի են ունեցել զանգվածային հանրահավաքներ, որոնց մասնակիցները դատապարտել են «արտաքին ուժերի գործողություններն, ուղղված ազգային միասնության խարխլմանն ու երկրում կրոնական խժդժությունների բորբոքմանը», հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |