ԵՄ-ն կարևորում է Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի դերը, հայտարարել է Ռաուլ դը Լյուցենբերգերը![]() 13 մայիսի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն կարևորում է օմբուդսմենի ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը: Նրա խոսքերով, «թվինինգ» ծրագրի շնորհիվ հայ շահառուները նոր շատ բան իմացան: Նա նշել է, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցությունն օրինակ կծառայի նաև այլ հայկական կազմակերպությունների համար: «Ես ուրախ եմ, որ կարողացանք օգնել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին ԵՄ-ի «Թվինինգ» ծրագրի շրջանակներում»,-ասել է Լյուցենբերգերը՝ հավելելով, որ համագործակցությունը սրանով չի սահմանափակվում և խորհրդակցությունները շարունակվում են: Իր հերթին Իսպանիայի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ տեղակալ Մանուել Ագիլար Բելդան նշել է, որ օմբուդսմենի գրասենյակը կարևոր դերակատարություն ունի հասարակության կյանքում: Նա նաև ներկայացրել է Իսպանիայի փորձը՝ նշելով, որ վերջինս ևա վերջնականապես ձևավորվել է տարիների ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |