ՀՀ Գլխավոր գանձապետ. Հայաստանը վարկային պարտավորությունների մարման հետ կապված խնդիր չի ունենա13 մայիսի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին պարտքը 2010 թվականի արդյունքներով կազմել է 303 մլրդ դրամ, սակայն վարկային պարտավորությունների մարումը, որը սկսվելու է 2012 թվականից, խնդիրներ չի առաջացնի: Այդ մասին մայիսի 13-ին Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Հայաստանի ֆինասների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` ելույթ ունենալով «2010 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության քննարկումների ժամանակ: Այս կապակցությամբ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի եզրակցությունը, նշեց մի քանի դիտողություններ և մտահոգություններ: Ըստ նրա` շուրջ 3,3 ԱՄՆ մլրդ դոլարի հասնող ՀՀ արտաքին պարտքը, որի մարման գործընթացն սկսվելու է հաջորդ տարվանից, բավական ծանր բեռ է լինելու պետական բյուջեի վրա, ուստի կարծում է, որ հարցի հետ կապված `անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, ինչը, ինչպես հետագայում հավաստիացրեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, արդեն նախաձեռնվել և մշակման փուլում է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |