Թուրքիան կարգելափակի՞ Facebook-ը գալիք ընտրությունների ժամանակ![]() 14 մայիսի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ոեջեփ Թայիփ Էրդողանի Facebook-ի էջն ունի 784,244 երկրպագու, սակայն դա նրան ետ չի պահում Facebook սոցցանցը վարկաբեկելուց։ Ինչպես հայտնում է Allfacebook.com-ը, Էրդողանը փնովել է սոցցանցը նախընտրական հանրահավաքի ժամանկ։ Վարչապետն ասել է. «Facebook-ի էջերը գարշելի են և այլանդակ». Նրան նաև դուր չեն գալիս» էլեկտրոնային փոստերը։ Անցած մեկ ամսվա ընթացքում թուրեքրը շատ մեծ ակտիվություն են ցուցաբերել Facebook-ում, հատկապես դա նկատվում է ամենաշատ երկրպագուներ ունեցող էջերի ցուցակում, որտեղ կան նաև թուրք հայտնի մարդիկ։ «Գալիք ընտրությունները կբացատրեն թուրքերի աշխուժությունը սոցցանցում և իհարկե Facebook-ում հրապարակված բոլոր գրառումները չէ, որ Էրդողանի «սրտով» են։ Մնում է հուսալ, որ Թուրքիան չի արգելափակի Facebook-ի հասանելիությունը Թուրքիայում գալիք ընտրությունների ժամանակ»,- գրում է Allfacebook.com: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |