Նոր բջջային LeafSnap ծրագիրը ճանաչում է բուսականությունը![]() 14 մայիսի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Նոր բջջային LeafSnap ծրագիրը ճանաչում է ցանկացած տերև, որն օգտագործողը լուսանկարում է։ Ծրագրում կա տերևների լուսանկարների շտեմարան: Այն պարունակում է տերևների, ծաղիկների, մրգերի, սերմերի և ծառերի կեղևների բարձրորակ և գեղեցիկ նկարներ։ Այս պահին ծրագիրը պարունակում է միայն հյուսիսարևելյան ԱՄՆ-ի բուսականությունը, ծրագրավորողներն աշխատում են իրենց շտեմարանը համալրելու ուղղությամբ։ Այս ծրագիրն օգնում է նաև ճանաչել և սովորել բույսերի անունները։ LeafSnap-ը մշակվում է Կոլումբիայի, Մերիլենդի և Սմիթսոնի համալսարանների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այս ծրագիրն առաջիկայում անվճար հասանելի կլինի Apple Store-ում և Android market-ում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |