Հունիսին բանջարեղենի և մրգերի գները կկարգավորվեն, խոստանում է Սերգո Կարապետյանը![]() 14 մայիսի 2011 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսին բանջարեղենի և մրգերի գները Հայաստանում կկարգավորվեն՝ աստիճանաբար նվազելով, նախօրեին հավաստիացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ելույթ ունենալով ԱՊՀ երկրների սերմնաբուծության հարցերով միջկառավարական խորհրդի նիստում: «Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին այս տարի կկարողանանք ոչ միայն ապահովել պտղի և բանջարեղենի մեր պահանջարկը, այլև կունենանք ավելցուկ` արտահանելու համար՚,- նշեց Ս. Կարապետյանը: «Այս տարի, ինչպես բանջարանոցային մշակաբույսերի, այնպես էլ բուսաբուծության բոլոր մշակաբույսերի ցանքատարածքները անցյալ տարվա համեմատ, ավելացել են 20-25 տոկոսով: Հունիսից սկսած բանջարեղենի և պտղի գները կկարգավորվեն, գները կնվազեն»,-ասել է նա: Ինչպես ասվում է ՀՀ գյուղնախարարության մամլո հաղորդագրության մեջ, նիստին մասնակցում էին ներկայացուցիչներ ԱՊՀ եւ Արեւելաեվրոպական երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Հունգարիայից: Բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ երկրների սերմնաբուծության հարցերով միջկառավարական խորհրդի նախագահ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴ գյուղատնտեսության վաստակավոր գործիչ Իվան Կուզմինը: «ՀՀ կառավարության որոշմամբ առաջիկա հինգ տարիներին հատուկ ուշադրություն է հատկացվելու սերմնաբուծությանը, հատկապես` հացահատիկային մշակաբույսերի առումով: Արդյունքում` 2015 թ. մեր երկիրը կկարողանա ապահովել իրեն բարձրորակ էլիտային սերմերով»,-ասել է Սերգո Կարապետյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |