Հայաստանում մայիսի 15-ից ամեն տարի նշելու են ընտանիքի միջազգային օրը![]() 14 մայիսի 2011 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում նշելու են ընտանիքի միջազգային օրը: Գլխավոր բանախոսը արձակագիր, հոգեբան Էլդա Գրինն է: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Բացի դրանից, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին շուրջ մեկ տասնյակ պատգամավորների հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է նոր տոն` Ընտանիքի օրը, որը նշվում է մայիսի 15-ին: Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Չեխիայում, Տաջիկստանում, Հունաստանում, այլ պետություններում: Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանից ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |