Կաննի փառատոն. Երրորդ օրն ավարտվեց Մայվեն լը Բեսկոյի «Պոլիցսիա» ֆիլմի ցուցադրությամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Կաննի 64-րդ միջազգային կինոփառատոնի երրորդ օրն ավարտվեց ֆրանսիացի ռեժիսոր Մայվեն լը Բեսկոյի «Պոլիցսիա» ֆիլմով: Ֆիլմը բավականին լավ արձագանք ունեցավ հանրության շրջանում: «Պոլիցսիա» ֆիլմը պատմում է Անչափահասների պաշտպանության բրիգադի աշխատակիցների կյանքի մասին: Ֆիլմը շատ իրատեսորեն և մանրամասն ներկայացնում է նրանց աշխատանքը, ինչպես նաև այն հանցագործությունները, որոնք կատարվում են երեխաների հանդեպ ԵՄ խոշորագույն քաղաքներից մեկում: «Պոլիցսիան» առաջին ֆրանսիական ֆիլմն է փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված չորս ֆրանսիական ֆիլմերից: Փառատոնի շրջանակներում ներկայացվել է իտալացի ռեժիսոր Նանի Մորետտիի «Մենք Պապ ունենք» ֆիլմը: Ֆիլմում նորընտիր Հռոմի պապին խաղացել է 85-ամյա ֆրանսիացի դերասան Միշել Պիկկոլին: Ֆիլմը հավակնում է լավագույն դերակատարման համար մրցանակին: Մամլո ասուլիսում Միշել Պիկկոլին հայտարարել է, որ դա կարող է վերջին դերը լինել իր կարիերայում: Մայիսի 14-ին գլխավոր մրցութային ծրագրում կցուցադրվեն հերթական երկու ֆիլմերը. իսրայելցի Յոսեֆ Սեդարի «Նշումը» և Գերմանիան ներկայացնող ավստրիացի վարպետ Մարկուս Շլյանցերի «Միխայիլը»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |