«Եվրատեսիլ-2011»-ի եզրափակչի համար ռեկորդային քանակի տոմս է վաճառվել![]() 14 մայիսի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում մայիսի 10-14-ն ընթացող «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի համերգների համար ռեկորդային քանակի տոմս է վաճառվել: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի հեռարձակողների միության նախագահ Յարմո Սիյմը: «Համերգին հավատարմագրված է մոտ 10 հազար մարդ, սակայն վաճառվել է 35 հազար տոմս: Dusseldorf Arena-ն կարող է այդքան հանդիսատես տեղավորել: Կիսաեզրափակիչներին ավելի քիչ մարդ կար, ոչ բոլոր տոմսերն էին սպառվել, սակայն եթե գումարենք կիսաեզրափակիչների ու եզրափակչի համար վաճառված տոմսերը, կստացվի, որ այս տարվա «Եվրատեսիլն» ամենալայնածավալն է պատմության մեջ»,-ասել է Սիյմը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի մրցույթի համար ծախսվել էր գրեթե 25 մլն եվրո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ են անցել հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Սերբիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հունգարիա, Լիտվա, Ադրբեջան, Հունաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա, Մոլդովա, Շվեդիա, Սլովենիա, Ռումինիա, Էստոնիա, Դանիա, Իռլանդիա: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |