Գոռ Մինասյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն՝ առաջ անցնելով մրցակցից 100 կգ-ով![]() 16 մայիսի 2011 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Լիմայում (Պերու) ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի հավաքականին ոսկե մեղալ բերեց առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը ( +94 կգ ք/կ): 17-ամյա Մինասյանը հավասարը չուներ նաև առանձին վարժություններում՝ «պոկում» վարժությունում նա բարձրացրեց 174 կգ, իսկ «հրում» վարժությունում՝ 205 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալները: Երկամարտում նա դարձավ աշխարհի չեմպիոն 379 կգ ցուցանիշով: Երկրորդ տեղը գրավեց Յակուբ Զինավան (Սլովակիան) 279 կգ արդյունքով, իսկ բրոնզե մեդալին արժանացավ Ալան Ռոդրիգեսը (Մեքսիկա), նա բարձրացրեց 280 կգ: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի համար մեդալներ են նվաճել Անդրանիկ Կարապետյանը (62 կգ ք/կ) և Մհեր Միքայելյանը (85 կգ ք/կ): Կարապետյանը նվաճել է բրոնզը, իսկ Միքայելյանը՝ արծաթը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |