Եսայի Արթենյան. Հայաստանի անկախացումից ի վեր աղանդավորները զանգվածային հարձակում են սկսել ՀԱԵ դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի Սբ Երրորդության եկեղեցու բակում քահանայի, տվյալ դեպքում Սբ Երրորդության եկեղեցու քահանայի վրա «Եհովայի վկաների» հարձակման համար մեղքը կրում են ոչ թե առանձին մարդիկ, այլ ՀՀ օրենսդրությունը, հայտարարել է քահանա Եսայի Արթենյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, անկախացումից ի վեր աղանդավորները զանգվածային հարձակում են սկսել ՀԱԵ դեմ: «Քահանաների դեմ հարձակումներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Ես պետք է նշեմ, որ Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին պառակտիչ է ու ազգակործան: Մարդու իրավունքները հիանալի բան են, սակայն, չգիտես ինչու իրավապաշտպանները զբաղվում են միայն կալանավորներով, անուշադրության մատնելով միայնակներին, հաշմանադմներին ու ծերերին»,-ասել է քահանան: Նա միաժամանակ կոչ է արել ՀԱԵ մասին գրող լրագրողներին հիմնվել փաստերի, ոչ թե ասեկոսեների վրա, որոնք հիմնականում ոչ մի կապ չեն ունենում իրականության հետ: Ըստ որոշ ԶԼՄ-ների, մայիսի 15-ին Երևանի ՀԱԹ-ում գտնվող Սբ Երրորդության եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի հետնորդները հոգևորսություն են իրականացրել: Ի պատասխան եկեղեցու քահանա Եսայի Արթենյանի տարածքը լքելու պահանջին, նրանք հարձակվել են քահանայի վրա, մի քանի հարված հասցրել նրան, ուղեկցելով դա անվայելուչ խոսքերով ու քահանայի «կոկորդը կրծելու» սպառնալիքներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |